ԱԱ. ԱՄՆ-ի կանանց ընտրանու գոլը դաշտի կենտրոնից և Օբամայի շնորհավորանքը թիմին (շարժանկար)
ՍպորտԿանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը խոշոր՝ 5:2 հաշվով հաղթել է Ճապոնիայի ընտրանուն:
ԱՄՆ-ի կանանց հավաքականը միակն է, որն այս մրցանակը նվաճել է երեք անգամ:
Թվիթերյան իր միկրոբլոգում հավաքականին շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
«Ինչպիսի հաղթանակ: Կարլի Լլոյդը հիանալի հանդիպում անցկացրեց: Ձեր երկիրը հպարտանում է ձեզանով: Առաջիկայում սպասում եմ ձեզ Սպիտակ տանը՝ աշխարհի գավաթի հետ»,- գրել է նախագահը:
Նշենք, որ Կարլի Լլոյդը եզրափակիչ հանդիպմանը մրցակցի դարպասը գրավել է դաշտի կենտրոնից: