Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան 

Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին:

Հուլիսի 5-ին կայացած ժողովին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում:

Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում նոտարի դերին՝ նա ընդգծել է նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանալը: Նախարարը կարևորել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված նոտարների առաջարկները՝ նշելով, որ դրանց հիմնական մասը հաշվի են առնվել: «Ձեր կողմից որոշ արձագանքներ ենք ստացվել, որոնք ձեզ համար մտահոգիչ են ու մշուշոտ: Այս միջոցառման ընթացքում կփորձենք պատասխանել բոլոր հարցերին և քննարկել նախագծին առնչվող խնդրահարույց կետերը»,-նշել է նախարարը:

Այս համատեքստում նա ընդգծել է նոտարի կարգապահությանն առնչվող նոր մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում նոտարը լինելու է ավելի պատասխանատու, միևնույն ժամանակ՝ առավել պաշտպանված: «Այս համակարգն անընդհատ բարեփոխումների կարիք ունի, քանի որ ամենօրյա շփում ունի քաղաքացիների հետ: Դուք պետք է բռնեք մեր գործընկերային ձեռքը համակարգի կատարելագործման և սպասարկման որակի բարձրացման նպատակով»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը նոտարներին առաջադրել է 4 հիմնական խնդիր, որոնց նշանակությունը համակարգի առաջխաղացման հիմքն են՝ սպասարկման որակ, որի հիմնական ցուցանիշը օրինականությունն է և միասնական նոտարական պրակտիկայի կիրառումը, քաղաքացիների հետ շփման որակ, ժամանակին և պարտաճանաչորեն հարկերի վճարում և ՀՀ նոտարական պալատի նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը:

Նախարարը նաև անդրադարձել է պալատի կայացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությանը և ինքնակարգավորման մեխանիզմների լիարժեք գործարկման կարևորությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել նախարարության հետ պալատի ամենօրյա սերտ համագործակցությունից՝ կարևորելով պալատի վարչակազմի և առանձին նոտարների պարտաճանաչ և սրտացավ վերաբերմունքն ընդհանուր գործին: Նախարարը ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով է պարգևատրել Իջևան տարածքի կենսաթոշակի անցած նոտար Սանամ Հովսեփյանին:

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է նոտարական միասնական պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքներին, «Էլեկտրոնային նոտար» համակարգի կիրարկմանը՝ կարևորելով դրա արդյունքում թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորության բացառումը և սպասարկման որակի բարձրացումը:

Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:

Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Ես հորդորում եմ բոլոր նոտարներին անմասն չմնալ Նոտարական պալատի ձեռնարկած տարաբնույթ միջոցառումներին մասնակցելուց: Պալատի կայացման և զարգացման գործում մեծ է յուրաքանչյուր անդամի դերը»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարին և նախարարի առաջին տեղակալին աջակցության և խնդիրների արագ լուծման հարցում արձագանքման և օժանդակության համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին
Ամենադիտված