Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

Խելացի լինելը կրկին դարձել է նորաձև. հայ գիտակ

Գիտություն և Մշակույթ

Հայկ Ղազազյանը «Ինչ, որտեղ, երբ» խաղի հայաստանյան հեռուստատեսային տարբերակում երկու անգամ հայտարարվել է որպես եթերաշրջանի լավագույն գիտակ՝ արժանանալով մարմարե արծիվի: Մասնագիտությամբ իրավաբանին այն թույլ է տվել Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայ գիտակների մասնակցությունից 15 տարի անց կրկին հայտնվել հեռուստատեսային մայր խաղում՝ հանդես գալով աշխարհի ուժեղագույն ռուսալեզու խաղացողների շարքում: «Արմենպրես»-ը հանդիպեց երիտասարդ իրավաբանի հետ, ով միաժամանակ խաղում է Հայաստանի ինտելեկտուալ խաղերի բազմակի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմում և ֆուտբոլասերներին ծանոթ է որպես ռադիոկայաններից մեկում ֆուտբոլային հաղորդման համավարող:

-Ինչպե՞ս կայացավ ձեր մուտքը գիտակների աշխարհ:

-Ինտելեկտուալ խաղերով սկսեցի զբաղվել բարձր դասարաններում, և 2002թ. ընդգրկվեցի «Ինչ, որտեղ, երբ» խաղի սպորտային շարժման մեջ: Շատերը չգիտեն, որ բացի հեռուստատեսային խաղից, կա դրա սպորտային տարբերակը, և դրանք բացարձակապես տարբեր ձևաչափեր են: Եթե առաջինը մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսության եթերով, ապա սպորտայինը՝ ինտելեկտուալ խաղերի «այսբերգի» ստորջրյա մասն է, որն ավելի ընդգրկուն է, այնտեղ խաղում են հազարավոր պատանիներ, հասուն մարդիկ: Եթե մարդ մանկուց հետաքրքրվում է ինտելեկտուալ խաղերով՝ վաղ թե ուշ նա ներառվում է այս շարժման մեջ:

-Ինչպե՞ս կնկարագրեք Հայաստանում սպորտային ինտելեկտուալ խաղերի մասնակցի ընդհանրական կերպարը:

- Շատ դժվար է պատկերել ընդհանրական կերպարը. մասնակիցները տարբեր ոլորտներից են, տարբեր ընտանիքների ներկայացուցիչներ: Նրանց համախմբում է գիտելիքի ծարավը՝ տիրապետելով բազում գիտելիքների: Սակայն կարող եմ նշել, որ գիտակների մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են: Իսկ տարիքային առումով՝ հիմնականում երիտասարդ սերնդի գիտակներն են ակտիվ, քանի որ նրանց մոտ դեռ այդքան սուր չի զգացվում ազատ ժամանակի սղությունը: Խաղերը կազմակերվում են «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջոցով: Հայաստանում կան մի քանի ակումբներ՝ մասնավորապես Գիտակների հայկական ասոցիացիան, որը կիրակի օրերին հանդիպումներ է ունենում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Երևանի կենտրոնում: Այստեղ ընթանում են շաբաթական մրցաշարեր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է գալ՝ մենակ կամ ընկերների հետ թիմ կազմելով: Հիմնականում մրցաշարերը տեղի են ունենում Երևանում, սակայն կան առանձին շարժումներ տարբեր մարզերում՝ օրինակ Գյումրիում, որը Հայաստանի ինտելեկտուալ խաղերի բնօրրանն է եղել 80-ական թվականներին:

-Որքանո՞վ են փոխկապակցված հեռուստատեսային խաղը և սպորտային ձևաչափը:

-Դրանք տարբեր հարթությունների վրա են՝ կա սպորտային «Ինչ, որտեղ, երբ»-ի հսկայազանգված հատված, որտեղ խաղում են գիտակներ աշխարհի տարբեր հատվածներից: Բնականաբար, եթե մարդ ցանկանում է խաղալ հեռուստատեսային տարբերակում, ապա նա պետք է որևիցե կերպ աչքի ընկնի կամ լինի ճանաչված: Սակայն սխալ է ասել, որ հեռուստատեսային տարբերակում հայտնվելը բոլոր խաղացողների համար գերնպատակ է, սխալ է նաև հեռուստատեսային խաղը բարձրագույն լիգան անվանելը:

-Եթե չեմ սխալվում, մրցաշարերի հարցերը միայն ռուսերեն են, քանի որ հարցերի շտեմարանները համացանցում գերազանցապես ռուսերեն են: Որքանո՞վ է ձեզ փոխարինելու եկող սերնդին հետաքրքիր լինելու խաղալ և մրցել այլ երկրների թիմերի հետ' հաշվի առնելով ռուսերենին վարժ տիրապետողների նվազումը:

-Իհարկե, մրցաշարերի հարցերը, որոնց կիրակի օրերին միաժամանակ մասնակցում են թիմեր Հայաստանից, Բելառուսից կամ Իսրայելից, բնականաբար, ռուսերեն են կազմվում, չէ՞ որ ի սկզբանե «Ինչ, որտեղ, երբ» խաղը ծնվել է Ռուսաստանում: Սակայն միաժամանակ կազմակերպվում են հայալեզու մրցաշարեր, ինչը միանշանակ շատ կարևոր է, քանի որ գիտելիքի ծարավ բազում երեխա չպետք է տուժի ռուսերենի վատ իմացությունից: Սակայն միջազգային մրցաշարերում մասնակցելու համար անհրաժեշտ է տիրապետել ռուսերենին: Միգուցե այսօր շատ գիտունիկներ այդքան լավ չեն տիրապետում այդ լեզվին, բայց կա մարդկանց մի զանգված, որը տիրապետում է ռուսերենին և շարունակելու է խաղալ այդ լեզվով: Այլ հարց է, թե որքան է լինելու այդ մարդկանց թիվը հետագայում: Ցավոք, մեր շարժումը միայնակ ի զորու չէ մեծացնել ռուսերենին լավ տիրապետողների թիվը:

-Շատերը բարձրաձայնում են, որ Հայաստանից վերսկսվել է ինտելեկտուալ խավի արտահոսքը: Ձեր շարժումը զգու՞մ է իր վրա նման ազդեցություն:

-Ոչ մի կերպ այն որակական առումով զգալ չի տալիս: Կարծում եմ՝ նման մտքերը չափազանցված են: Իհարկե, շատ խելացի պատանիներ լքում են երկիրը, սակայն ոչ պակաս խելացիները մնում են Հայաստանում: Եվ մենք մեր շարժման մեջ չենք տեսնում ինտելեկտի արտահոսք: Նաև նկատեմ, որ ի հեճուկս շատ կարծիքների, խելացի լինելը կրկին դարձել է նորաձև:

-Գարնանը տեղի ունեցան Դիլիջանյան երրորդ ինտելեկտուալ միջազգային խաղերը, որտեղ եկել էին մասնակցելու «Ինչ, որտեղ, երբ» շարժման ամենաուժեղ թիմերից ներկայացուցիչներ: Ի՞նչ է նշանակում մեզ համար Հայաստանում նման կարգի մրցաշարի իրականացումը և որքանո՞վ է այն խթանում հայ գիտակների որակի բարձրացմանը:

- Երկար տարիներ Հայաստանում գոյություն չուներ որևիցե միջազգային ինտելեկտուալ մրցաշար, իսկ մեր հյուսիսային հարևանները երկար տարիներ ունեն արդեն կայացած մրցաշարեր: Արդյունքում Գիտակների հայկական ասոցիացիան, Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, արդեն երրորդ անգամ իրականացրեց Դիլիջանյան խաղերը, որոնց այս տարի մասնակցում էին հինգ երկրների ներկայացուցիչներ: Այսպիսով, ամենահայտնի խաղացողները՝ Մաքսիմ Պոտաշովը, Իլլիա Նովիկովը, Ելենա Պոտանինան, Ալեքսանդր Ռուբինը և բազում այլ գիտակներ սկսեցին բացահայտել Հայաստանը, շրջագայե լ մարզերով: Մեր գերնպատակն էր, որպեսզի Հայաստանը ճանաչեն որպես տարածաշրջանային ինտելեկտուալ կենտրոններից մեկը:

-Ինչպե՞ս հանդես եկան հայկական թիմերը այս տարվա Դիլիջանյան խաղերին:

-Այս տարի հայկական թիմերը մի փոքր ավելի վատ խաղացին՝ նախորդ տարիների համեմատ: Սակայն կան բավականին ուժեղ թիմեր, և անցած տարի «Բրեյն-ռինգի» աշխարհի առաջնությանը, որը յուրաքանչյուր տարի անցկացվում է Մինսկում, հայկական «Դաֆ» թիմը դուրս եկավ եզրափակիչ և ամենավերջին հարցով պարտվեց Բելառուսը ներկայացնող շատ ուժեղ թիմի: Բայց վերջին տարիների ընթացքում հայկական թիմերն արձանագրում են բավականին լավ արդյունքներ թե խաղի, թե մրցաշարերի կազմակերպման ընթացքում: Ի դեպ, անցած տարի Դիլիջանյան խաղերը Գիտակների համաշխարհային ասոցիացիայի կողմից ճանաչվեցին տարվա լավագույն մրցաշար, ինչը երեք տարի առաջ մենք չէինք կարող նույնիսկ պատկերացնել:

Զրուցեց Անահիտ Մինասյանը

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել
Ամենադիտված