Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել. Կարեն Գիլոյանը՝ Բաքվում տեղի ունեցած մրցաշարի մասին

Սպորտ

Մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:

«Մեզ շնորհավորում էին, շնորհակալություն հայտնում մասնակցության համար: Ամենաշատը մեզ հետ էին ցանկանում հարցազրույց անել բոլոր լրատվամիջոցները, այդ թվում նաև՝ ադրբեջանական: Բոլորն ուզում էին մեր մարզիկների կարծիքն իմանալ: Հասկանալի է՝ ոմանք փորձում էին պղտորել ջուրը՝ ձուկ բռնելու համար, ոմանց դա պետք էր, բայց իսկապես բոլորի ուշադրության կենտրոնում մեր պատվիրակությունն էր: Փորձում էին ելույթներն ավարտած մեր մասնակիցների հետ անպայման հարցազրույց անել, որովհետև մեկ բառն անգամ կարող էր ճակատագրական լինել, մենք փորձում էինք սառը, հավասարակշռված ամեն ինչն անել: Նույնիսկ խնդրում էինք, որ մեր նյութերի տակ մեկնաբանությունները շատ բաց չգրեին, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում էին անմիջապես: 

Ընկերներիցս մեկը գրել էր՝ Գիլոյան, դու Բաքուն գրավելու փորձ ունես՝ նկատի ունենալով 2007թ. աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էինք: Անմիջապես ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեց հոդված, թե հայ «ֆաշիստները» չեն դադարում իրենց մեկնաբանություններն անել և այդ մեկնաբանությունն էր գրված:

Հարցազրույցներում ամեն ինչ ասել ենք, և վերնագրերը այդպես էլ գրում էին՝ չէինք վախեցել, որ վախենայինք՝ չէինք գա, եկել ենք պայքարելու:

Ամբողջ շեշտադրությունը եղել է այն, որ սա սպորտ է, մենք էլ եկել ենք մասնակցելու և հաղթելու: 25 հոգանոց պատվիրակությունում մեկ կամ երկու հոգու մոտ էր զգացվում լարվածություն, դա էլ ոչ թե վախից էր, այլ հաղթելու պատասխանատվության զգացումից: Բոլորը պրոֆեսիոնալ, մի մարդու պես շատ լավ տրամադրված, առանց ուշադրություն դարձնելու անընդհատ հնչող սուլոցներին, մասնակցեցին և փառքով պահեցին մեր երկրի պատիվը: Ամբողջ Եվրոպայի ծախսերը հոգացել է Ադրբեջանը, միայն մեր ծախսերն է հոգացել պարոն Գագիկ Ծառուկյանը՝ հրաժարվելով ադրբեջանական փողերից: Պետք է համոզված լինենք, որ մի տարի հետո Ռիո Դե Ժանեյրոյում մենք շատ մրցունակ հավաքական կունենանք, եթե նաև գումարեն այն ներուժը, որն ունեինք և չէինք տարել, ապա մենք կունենանք շատ լուրջ հավաքական և շատ լուրջ ակնկալիքներ:

Ինչ էր տեղի ունենում, եթե մենք չէինք գնում Բաքու. ադրբեջանցիները չէին սուլում, եվրոպացիները չէին տեսնում ադրբեջանցիների վերաբերմունքը, Ադրբեջանը հայտարարում էր, որ իրենք ամեն ինչ արեցին, Հայաստանը չեկավ, մեղքը Հայաստանինն է, ամբողջ պատասխանատվությունը կրում էինք մենք, դուրս էինք մնում ընդհանուր ընտանիքից, մեզ ոչ ոք չէր հասկանում:

Հիմա ի՞նչ տեղի ունեցավ. մենք գնացինք, պատվով մեր գործը կատարեցինք, ամբողջ Եվրոպան տեսավ, թե Ադրբեջանն ինչ վերաբերմունք ունի մարդկանց նկատմամբ, անգամ մարզիկների: Ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց տալու ժամանակ ասացի, որ երկրպագում են ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ինչ-որ մեկի համար: Ասացին՝ դուք էլ մեզ եք սուլել 2009թ. ձյուդոյի աշխարհի առաջնության ժամանակ: Ասեցի՝ այո, ես դահլիճում եղել եմ և վստահեցնում եմ՝ մենք սլովակներին չէինք երկրպագում ադրբեջանցիների դեմ, դուք երկրպագեք ձեր Ադրբեջանին և սուլեք ինչպես կարող եք, ես դա կհասկանամ, բայց երբ հայն ու սլովակը, հայն ու պորտուգալացին մրցում են ու դուք ամբողջովին հայի դեմ եք երկրպագում, դա չեմ հասկանում: Շվեյցարիացի կամավորը դուրս գալուց մոտեցավ մեզ, ասաց՝ այո, դուք ճիշտ եք ասում, այսինքն՝ մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել»:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս
Ամենադիտված