ԱՄՀ-ն հրաժարվել է Աթենքին վարկավորելուց, բայց «տեխնիկական օգնություն» է առաջարկել
ԱշխարհԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադիչ տնօրեն Քրիստին Լագարդը հեռախոսազրույցի ժամանակ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին պարզաբանել Է, որ կազմակերպությունն այլեւս չի կարողանա վարկավորել Աթենքին: Այս մասին հուլիսի 6-ին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լագարդը եւ Ցիպրասը հեռախոսով քննարկել են Հունաստանում կայացած հանրաքվեի եւ վերջին իրադարձությունների արդյունքները: Հիմնադրամի ղեկավարը պարզաբանել Է կազմակերպության կանոններով վարկ տրամադրելու անհնարինությունը, բայց առաջարկել Է Հունաստանի իշխանություններին տեխնիկական օգնություն ցույց տալ, որտեղ դա անհրաժեշտ լինի»,- ասել Է նա: