Մրցակցությունից չեմ վախենում. Մովսիսյանը Զե Լուիշի՝ «Սպարտակ» տեղափոխվելու մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը СЭ-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր վնասվածքին և թիմի նորեկին:
«Դեռ երկու-երեք օր անհատական ծրագրով պետք է մարզվեմ, որից հետո արդեն կմիանամ ընդհանուր խմբին: Հետո պարզ կդառնա՝ կկարողանամ արդյոք մրցաշրջանի սկզբում խաղալ: Վերջ ի վերջո երկու ամիս չեմ մարզվել դաշտում, մարզվել եմ միայն մարզասրահում»:
Անդրադառնալով թիմի նորեկին՝ Զե Լուիշին, Մովսիսյանը նշել է.
«Շատ լավ է, որ Զե Լուիշը թիմ է եկել, դա լավ է ոչ միայն ինձ, այլև թիմի համար: Յուրաքանչյուր ուժեղ թիմում պետք է լինի երկու-երեք հարձակվող: Չմոռանանք, որ երբ ես եկա մոսկովյան ակումբ, կար 5 հարձակվող, և միևնույնն է ես շատ էի խաղում: Այնպես որ՝ մրցակցությունից չեմ վախենում: