«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ստվերը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում անհնար է չնկատել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ստվերը և ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու, կամ այլ կերպ ասած՝ այդ ինչով է նա իր ղեկավարին ՙհմայել՚: Համենայնդեպս, մինչ նրա՝ այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետևողականորեն չեն «հետապնդել»:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գևորգյանի կարգավիճակը: Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կա°մ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կա°մ առնվազն իմացությամբ: Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել. առջևում սահմանադրական փոփոխությունների լուրջ փորձությունն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։