«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը Շվեյցարիայում հանդիպել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ
Հայկական ՄամուլՄհեր Սեդրակյանը մոտ մեկ շաբաթ է, որ Հայաստանում չէ՝ մեկնել է արտերկիր։ Իսկ օրերս Շվեյցարիայում հանդիպել է ժամացույցներ արտադրող հայտնի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ, վերջինս նաև «Արմսվիսբանկի» սեփականատերերից է: Գրում է «Հրապարակ»-ը:
Թե ինչու է պատգամավորը նրա հետ հանդիպել, չհաջողվեց ճշտել։ Սեդրակյանի հետ Շվեյցարիա է մեկնել նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը։ Սիրմակեսն ակումբի հովանավորն է, մարզիչն էլ մեկնել է՝ քննարկելու ակումբին առնչվող ծրագրային և նրեդրումային հարցեր։ Նա Հայաստան է վերադառնալու այսօր, իսկ Սեդրակյանը շարունակելու է վայելե արձակուրդը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։