Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Սպարտակին» հաղթել «Սանկտ Գալենին» (տեսանյութ)
ՍպորտՇվեյցարիայում մարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է շվեյցարական «Սանկտ Գալենին»:
Գոլերից մեկը 9-րդ րոպեին հեղինակել է մեր ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Սպարտակի» մեկնարկային կազմում:
Արաս Օզբիլիսը ռուսական ակումբի կազմում նույնպես խաղադաշտ է դուրս եկել՝ 79-րդ րոպեին: