Սիրիական բանակը Համայի նահանգում գյուղ է ազատագրել
Մերձավոր ԱրևելքՍիրիական բանակը Համայի նահանգում վերահսկողություն է հաստատել Խարբա Նակուս գյուղի վրա՝ ոչնչացնելով չորս զենքերով լի փոխադրամիջոցներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողություններն իրականա ցվել են բանակի և ազգային պաշտպանական ջոկատների համագործակցությամբ: Այնտեղ ոչնչացվել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերջին հավաքատեղիները:
Բանակի ստորաբաժանումներից մեկը ռազմական գործողություններ է իրականացրել Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Խան աշ Շեյխ, Զակիա, Բեյթ Ջեն բնակավայրերում, ոչնչացրել «Ջաբհա ան Նուսրա»-ի մեծ թվով ահաբեկիչների և նրանց պատկանող զենքերը:
Զաբադանիի շրջանում սիրիական բանակը շարունակում է լիբանանյան «Հըզբոլլահի» հետ գործողություններ ծավալել, որի արդյունքում ահաբեկիչների թաքստոց է ոչնչացվել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: