Եվրամիությունը պատրաստվում է ներկայացուցչություն բացելու Իրանում
ԻրանԵվրամիությունը նախապատրաստական աշխատանքներ Է տանում, որպեսզի ներկայացուցչություն բացի Իրանում այն բանից հետո, երբ կնքվեց նրա միջուկային ծրագրի շուրջը համաձայնագիրը, հաղորդել Է Եվրամիության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է ներկայացուցչության բացմանն, այո՛, մենք մտադրություն ունենք անել դա, մենք գտնվում ենք նախապատրաստման փուլում»,- ասել Է Եվրամիության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Այսպես Է նա պատասխանել Թեհրանում ներկայացուցչության բացման հնարարավորության մասին հարցին:
Նա չի պատասխանել այն հարցին, թե ներկայացուցչությունը երբ կարող Է սկսել աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: