Դիտվել է 21983 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 16763 անգամ:Մի քանի րոպեում փողոցն արնաշաղախ եղավ. Arusik Vakcina-ի բաց նամակը` Տարոն Մարգարյանին
Դիտվել է 14337 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 13719 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12553 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12358 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11804 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11449 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11254 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11149 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10069 անգամ:Հաղորդավարուհու կուրծքը մեծանում է ուղիղ եթերում (տեսանյութ)
Դիտվել է 9914 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9670 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9442 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9340 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Նախատեսվում է ունենալ 4000 դիտորդ. «Ընտրությունը քոնն է» ՀԿ
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու 31 տեղական կազմակերպություն: Դրանց թվում է նաև «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը: Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԿ-ի մամլո քարտուղար Հասմիկ Սարգսյանն ասաց, որ կազմակերպությունը պատրաստվում է դիտորդական աշխատանքներ իրականացնել բոլոր ընտրական տեղամասերում, այդ նպատակով կազմակերպել է դիտորդների ուսուցման դասընթացներ՝ Երևանում և բոլոր մարզերում:
«Նախատեսվում է ունենալ 4000 դիտորդ և, ինչպես ընտրական օրենսգիրքն է պահանջում, այդ օրենքի համաձայն՝ ուսուցումներից հետո հաջորդել են ԿԸՀ-ի կողմից անցկացվող ստուգարքները և այդ ստուգարքների արդյունքում ստանում են վկայագրեր, որոնք թույլ կտան մեր դիտորդներին ներկա լինել ընտրական հանձնաժողովների նիստերին: Դրանից բացի նաև մենք իրականացնում ենք երկարաժամկետ դիտարկումներ. կդիտարկեն քարոզարշավները և ընդհանրապես ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր երևույթները: Ընտրությունների օրվա քվեարկության գործընթացի և ձայների հաշվարկի գործընթացների դիտարկումից հետո բոլոր փաստերը մենք կհավաքագրենք կենտրոնական գրասենյակում և իհարկե մեր դիտարկումների վերաբերյալ նախնական արդյունքները կներկայացնենք, որովհետև ընտրությունների դիտարկման մեր փորձը, մեր գործունեության ձեռագիրը հետևյալն է. բոլոր փաստերը հավաքագրել, կազմակերպության կողմից հանդես գալ նախնական զեկույցով և այնուհետև ներկայացնել վերջնական զեկույց: Սա մեր աշխատելաոճն է, աշխատանքի ձեռագիրը: Պետք է մեր ձեռքի տակ լինեն փաստեր, եթե որևէ բան արձանագրում ենք, դա պետք է լինի փաստագրված, դրանք չպետք է դատարկ խոսակցություններ լինեն: Առայժմ իրականացվում է նախնական շրջանի դիտարկում և որոշակի պարբերականությամբ մեր երկարաժամկետ դիտորդները հաշվետվություններ են ներկայացրել, մենք ամփոփում ենք և, բնականաբար, եթե կլինեն փաստեր մենք դրանք կարձանագրենք», - նշեց Սարգսյանը:
Իսկ ինչպե՞ս է կազմակերպությունը պատրաստվում պայքարել ընտրակեղծիքների դեմ, հարցին ի պատասխան Հասմիկ Սարգսյանն ասաց. «Ընտրական օրեսգրքով դիտորդն ունի որոշակի իրավունքների շրջանակ: Նրա իրավունքն է, պարտականությունն է դիտարկել, արձանագրել փաստերը, դրա վերաբերյալ մեզ տեղեկացնել: Հատկապես քվեարկության օրը, ձայների հաշվարկի ժամանակ հստակ օրենսգրքում ասված է, որ դիտորդն ունի որոշակի իրավունքներ՝ ազատորեն դիտարկել, այնտեղ գրված է՝ առանց ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խանգարելու, խոչընդոտելու: Եթե որոշակի խախտում տեսնում է, նա իրավունք ունի նույն պահին հայտնել ընտրական հանձնաժողովի նախագահին՝ այն կանխելու համար: Դիտորդը հասարակության աչքն է, ականջը տեղամասում: Մեր կազմակերպությունը հաշվետվություն կներկայացնի իր դիտարկումների վերաբերյալ», - ասաց Հասմիկ Սարգսյանը:

