Սիրիայում իսպանացի լրագրողներ են անհետացել
Մերձավոր ԱրևելքՍիրիայի տարածքում իսպանացի երեք լրագրող է անհետացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, նրանց մասին արդեն ինը օր է՝ տեղեկություններ չկան:
Իսպանիայի լրագրողների ասոցիացիայի նախագահ Էլսու Գոնսալեսի խոսքով՝ Անխել Սաստրեն, Խոսե Մանուել Լոպեսը և Անտոնիո Պամպլեգան աշխատում էին Սիրիայում:
Հուլիսի 10-ին նրանք անցել են Թուրքիայի սահմանը և մտել Հալեպի շրջան: Երկու օր անց նրանց հետո կապն ընդհատվել է:
Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է իրավիճակի մասին և աշխատանքներ է տանում պարզելու կատարվածի հանգամանքները: