Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել շուրջ 20 մարդ
Մերձավոր ԱրևելքԲաղդադի հարավում գտնվող Բիաա շրջանում՝ շիական շուկայի մերձակայքում, հուլիսի 22-ի երեկոյան ականապատ մեքենայի պայթյունից շուրջ 20 մարդ զոհվել, ևս 31-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ երկու ականապատ մեքենա ներ են պայթել, որոնիցի մեկը Շաաբ շրջանում՝ Բաղդադի հյուսիս-արևելքում, իսկ մյուսը՝ ոստիկանական հինգերերոդ շրջանում:
Նախորդ օրվա ահաբեկչության զոհ էր դարձել 21 մարդ: Շարունակվում են ռազմական գործողություններն ԻՊ-ի դեմ Անբար, Սալահ ադ Դին նահանգներում:
Հունիսին ԻՊ-ի ահաբեկչությունների և ահաբեկիչների հետ բախումների զոհ է դարձել 1466 մարդ, ավելի քան 1600-ը վիրավորվել է:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խ ալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: