Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԻՊ-ի և թուրք սահմանապահների միջև
ԹուրքիաՍիրիայի տարածքից արկ ընկնելու հետևաքով թուրք զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Կիլիս քաղաքում, որը գտնվում է սիրիական սահմանի մերձակայքում: Այս մասին տեղեկացրել է թուրքական բանակը՝ նշելով, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Իսլամական պետության» ահաբեկիչների և սահմանապահների միջև:
Տեղեկություններ կան, որ թուրքական սահմանապահ ուժերը ռմբակոծության են ենթակվել սիրիական շրջանից, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, ինչից հետո բանակը անմիջապես անցել է պատասխան գործողությունների:
Ավելի վաղ Դիարբեքիրում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: