ՀՀԿ ԳՄ նիստում միջադեպ է գրանցվել նախագահի և վարչապետի միջև
Հայկական Մամուլ«Իրատես de facto» թերթը գրում է.
«Հանրապետական վերնախավի հետ «նստող–վեր կացող» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նախավերջին նիստում բավականին արտառոց ու նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել՝ բանավեճի մեջ են մտել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ և ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջինս, ի դեպ, փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե բանավեճն ընթանում է նույն «քաշային կարգում»:
Կարճատև այս միջադեպն ավարտվել է, բնականաբար, Սերժ Սարգսյանի «մաքուր հաղթանակով», սակայն ցնցելու աստիճանի զարմացրել է հանրապետական «ծերակույտին», նախագահին էլ ստիպել է խորհել, թե ով է իրականում իշխանությունը ներկայացնող հանրապետության երրորդ պաշտոնյան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։