Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հուլիսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպքից' 1-ը: Բացահայտվել է գողության' 9, խարդախության' 11, խուլիգանության' 6, յուրացման' 1, դրամանենգության և կաշառակերության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: