Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշում և Լոռիում
Արտակարգ ՊատահարՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 10.58-ին (Գրինվիչի ժամանակով' 06.58-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ռուստավի), օջախի 10 կմ խորությամբ և 4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյ ա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժն զգացվել է Ստեփանավանում' 3-4, Նոյեմբերյանում' 4-5, Կողբում' 4, Կոթիում' 3 բալ ուժգնությամբ: