«Ժամանակ». ՀՀԿ-ի գործարար պատգամավորները խուճապի մեջ են. Շարմազանովն է ասել
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ պատգամավորական խմբակցության գործարար թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են: Նրանք վստահեցնում են, թե իրենց ասվել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվելուց հետո, երբ ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով, իրենք այլևս ՀՀԿ համամասնական ցուցակում լինելու հնարավորություն չեն ունենա, և այդ պատգամավորների օրենսդիր կենսագրությունը կավարտվի:
ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ տեղեկությունները իրենց է փոխանցել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում