Անցած մեկ օրում արձանագրվել է 11 վթար. տուժել է 13 մարդ
ԻրավունքՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ա րձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության 6, խարդախության 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման, յուրացման, ավտոմեքենա փախցնելու և հարկերից խուսափման 1-ական դեպք: