ԱՄՆ-ում ֆիլմ է նկարահանվել այն մասին, թե ում վրա է պատրաստվում հարձակվել Ամերիկան
ԱշխարհՄիացյալ Նահանգներում մի ֆիլմ է նկարահանվել այն մասին, թե ում վրա է պատրաստվում հարձակվել Ամերիկան: Այն կոչվում է «Ում վրա հաջորդը հարձակվել»: Ֆիլմի ռեժիսորն է Fahrenheit 9/11 քննադատական վավերագրական ֆիլմի հեղինակ Մայքլ Մուրը, հայտնում է РЕН ТВ-ն:
Մինչ վերջերս ռեժիսորը գաղտնի էր պահում նոր ֆիլմի նկարահանումները: Սակայն այժմ հայտնի են որոշ մանրամասներ:
Ռեժիսորը նշել է, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո` նահանգներն անընդհատ ցանկանում են թշնամի ունենալ և պայքարել նրա դեմ: Ֆիլմը կպատմի Ամերիկայի մշտական ռազմական հակամարտությունների մասին: