Գիտնականները սինթեզել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունների «խթանիչ»-հաբ. Washington Post
Համաշխարհային ՄամուլԲրիտանացի գիտնականները Սաութհեմփթոնի համալսարանից հայտարարել են այն դեղի նախատիպն ստեղծելու մասին, որն օրգանիզմի համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունների արդյունք է «խթանում», ինչը հետագայում կարող է հանգեցնել ավելորդ քաշի և II տիպի շաքարախտի դեմ դեղերի հայտնագործման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին գրել է Washington Post-ը:
Համապատասխան հետազոտությունների հեղինակներ են դարձել քիմիական կենսաբանության պրոֆեսոր Ալի Տավասոլին և ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի դոցենտ Ֆելինո Կագամպանգը:
Նրանք հայտարարել են, որ իրենց հաջողվել է սինթեզել մի մոլեկուլ, որն օրգանիզմի բջիջներին հարկադրում է «մտածել», որ դրանք ծախսել են իրենց էներգիան: Այդ նյութն ստացել է «Միացություն 14» (Compound 14) անվանումը:
Գիտնականները կարծում են, որ եթե այս արդյունքը հաստատվի և կրկնվի, ինչպես նաև եթե հաստատվի մարդու համար դրա օգտագործման անվտանգությունը, ապա դա թույլ կտա ստեղծել դեղ, որը կօգնի պարքարելու ճարպակաման և II տիպի շաքարախտի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: