ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

ՀՔԾ-ն ավարտել է օպերլիազորների նկատմամբ բռնության գործի նախաքննությունը

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 22:30-ի սահմաններում, գիշերային ակումբի սեփականատեր Մհեր Դավթյանը, նրա ընկեր Կարեն Սևոյանը, աշխատակիցներ Գրիգոր Իսրաելյանը և Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ-հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետ Ռուսլան Գրիգորյանի, ավագ օպերլիազոր Ոսկան Աղաջանյանի, օպերլիազորներ Վարազդատ Հայրապետյանի և Դավիթ Մերգերյանի օրինական պահանջներին: Վերջիններս գիշերային ակումբ էին այցելել հիշյալ վարչության պետի որոշման հիման վրա՝ ստուգումներ իրականացնելու նպատակով, ու պարզել, որ հիշյալ ակումբը գործում է առանց պետական գրանցման և համապատասխան հաշվառման:

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, մասնավորապես, Կարեն Սևոյանը և Մհեր Դավթյանը վերջինիս կողմից կազմակերպված ձեռնարկատիրական ապօրինի գործունեության համար պատասխանատվությունից խուսափելու և իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը դադարեցնելու ուղղակի դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Ռուսլան Գրիգորյանի հետ: Ակումբի սեփականատերը, մուտք գործելով սենյակ և տեսնելով հայտարարություններ տվող ակումբի աշխատակիցներին, նրանց հասցեին հնչեցրե լ է հայհոյանքներ, պահանջել է դադարեցնել և հեռանալ, սակայն հայտարարություններ վերցնող օպերլիազորները ներկայացել են, ապա պահանջել, որ դուրս գան և չխոչընդոտեն իրենց լիազորությունների իրականացմանը:

Մհեր Դավթյանը, Կարեն Սևոյանը, Գրիգոր Իսրաելյանը և Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ռ. Գրիգորյանի օրինական պահանջներին, վիճաբանել են վերջինիս հետ, որի ընթացքում խոչընդոտել են նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը, ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ծեծի են ենթարկել Ռուսլան Գրիգորյանին, որի ընթացքում, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով, ապակե շշերով, մոխրամանով ու մետաղյա սկուտեղով հարվածներ են հասցրել Ռուսլան Գրիգորյանի դեմքին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Միաժամանակ, Կարեն Սևոյանը և Մհեր Դավթյանը, Վարազդատ Հայրապետյանի նկատմամբ ևս բռնություն են գործադրել և բռունցքներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Հասկանալով, որ իրավիճակը դուրս է եկել կառավարումից' Ռ. Գրիգորյանը, Վ. Հայրապետյանը, Դ. Մերգերյանը և Ո. Աղաջանյանը, փորձել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն մուտքի դուռը փակ լինելու պատճառով չեն կարողացել: Վերջիններս պահանջել են բացել դուռը, սակայն ակումբի աշխատակիցները չեն կատարել պահանջը: Այս կերպ Կ. Սևոյանը, Մ. Դավթյանը և Գ. Իսրաելյանը երկու և ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ տևական ժամանակ չեն բացել ակումբի դուռը՝ զրկելով նրանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և շարու նակել են ծեծի ենթարկել Ռուսլան Գրիգորյանին: Միայն այն բանից հետո, երբ տեսել են, որ Ռ. Գրիգորյանն արնահոսում է, դուռը բացել են, որից հետո ազատությունից ապօրինաբար զրկված իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել ակումբից:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մհեր Դավթյանը, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, կազմակերպել է գիշերային ակումբի գործունեությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի չափի գույքային վնաս:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Մհեր Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 188-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Սևոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Գրիգոր Իսրաելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և Արսեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ձեռնարկատիրական ապօրինի գործունեություն ծավալելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված