Այսօր առավոտյան 07:30-ից ընդդիմադիր պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ի մոտ են իրենց մեքենաներով, որպեսզի ուղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային` թույլ չտալու հանկարծ երկրորդ անգամ, նորից Սամվելին խոշտանգման ենթարկեն։ Այս որոշմանն հանգեց երեկ կեսգիշերին Սամվել Վարդանյանին տեսակցած իր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ի դեպ լայվի ընթացքում խոր կասկած հայտնեց, թե հավանական է այսօր երկրորդ հարցաքննությունից հետո արդեն մեղադրանք առաջադրվի Սամվելին ու նրան կալան...
ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք` Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ...
Արևմուտքի քավորությամբ գունավոր հեղափոխությունների կամ գեղեցիկ բեմադրված ժողովրդավարական ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժերը և լիդերները սովորաբար չարիք են դառնում սեփական երկրի և հանրության համար։ Խոսենք փաստերով։ Ոչ առանց Արևմուտքի աջակցության Մոլդովայում իշխանության եկավ Մայա Սանդուի ղեկավարած քաղաքական ուժը, ԵՄ–ի հետ տնտեսական կապերը խորացնելով՝ տապալեց տնտեսության հիմնական ճյուղը․ գյուղատնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցել, իսկ ԵՄ մտնելու դեպքում, ըստ փորձագետներ...
Տեղեկություններ են ստացվել, որ այս պահի դրությամբ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային եւ երեւանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։ Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը եւ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։ ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն նաև մասնավոր ԲԿ...
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանների հսկողության տակ գտնվող, նրանց կողմից տեղափոխվող անձին անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով»: Թեմային անդրադարձել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով․ «Երեկ ապօրինի ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձինք դաժան ծեծի են ենթարկել վերջինիս։ Որևէ ...
LՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։ ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության...