Չեչնիայում խաբեբա կանայք գումար են հափշտակել ԻՊ-ի հավաքագրողներից՝ ինտերնետի միջոցով
ԱշխարհՉեչնիայից երեք կին կապ է հաստատել «Իսլամական պետության» հավաքագրողների հետ՝ սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվների միջոցով և ԻՊ-ին միանալու պատրվակով գումար խնդրելով, հաղորդում է RT-ն:
Սկզբում աղջիկներն ուղարկել են իրենց լուսանկարները, այնուհետև հայտարարել, որ պատրաստ են միանալ ԻՊ-ին, սակայն նրանք գումար չունեն՝ դեպի Սիրիա տոմս գնելու համար: Այն բանից հետո, երբ նրանց էլեկտրոնային դրամապանակներում հայտնվել են միջոցները, օգտահաշիվները ջնջվել են, իսկ խաբեբաներն անհետացել ստացված գումարով:
Հաղորդվում է, որ այժմ երիտասարդ կանայք հետախուզման մեջ են Չեչնիայում: