Գվարդիոլան ճիշտ ժամանակ կնտրի «Բարսելոնա» վերադարձի համար. Չավի
Սպորտ«Ալ Սադի» կիսապաշտպան Չավին, խոսել է Իկեր Կասիլյասի`«Ռեալից» «Պորտու» տեղափոխության, ինչպես նաև Խոսեպ Գվարդիոլայի` «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:
«Կասիլյասը իմ ընկերն է և խաղի տիտաններից մեկը: Ինձ բարկացրեց այն, թե ինչպես նա գնաց «Ռեալից»: Իկերն ավելիին է արժանի:
Գվարդոիլայի հետ «Բարսելոնայում» հաջող ժամանակաշրջան եմ ապրել և գիտեմ, որ նա ճիշտ ժամանակ կնտրի վերադարձի համար»,- Չավիի խոսքը մեջբերում է Football Espana-ն: