10:9. «Ռեալը» «Միլանին» հաղթեց 11 մետրանոց հարվածներով (լուսանկարներ)
ՍպորտՄադրիդի «Ռեալը» շարունակում է իր ելույթները International Champions Cup-ում:
Մրցաշարի շրջանակներում «Արքայական ակումբն» այս անգամ ուժերը չափեց Միլանը ներկայացնող համանուն թիմի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել:
Արդյունքում նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներ:
10:9 հաշվով մադրիդյան թիմը հաղթանակ տոնեց: «Միլանի» կազմում վերջին հարվածը չիրացրեց Ջանլուիջի Դոնարուման:
Այս հաղթանակի շնորհիվ Բենիտեսի թիմը դաձավ մրցաշարի չինական փուլի հաղթողը:
Նշենք, որ թիմերի կազմում վրիպել էին նաև Տոնի Կրոսը և Կարլոս Բական: