Արևմուտքը պատրաստ է հրաժարվել Ուկրաինայից` հանուն Ռուսաստանի. ամերիկյան լրատվամիջոցներ
ԱշխարհՎերջին մի քանի շաբաթվա ընթացքում եվրոպական և ամերիկյան առաջնորդներն ակտիվորեն փորձում են համաձայնության հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Atlantic Magazine-ի քաղաքական վերլուծաբան Բրայան Ուիթմորը:
Նրա կարծիքով` ԱՄՆ-ը և Եվրամիությունը հասկացել են, որ Ուկրաինայի աջակցությունը շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան Ռուսաստանի հետ աշխատանքային քաղաքական հարաբերությունների ստեղծումը:
«Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող են հրաժարվել Ուկրաինայից, որպեսզի ստանան Մոսկվայի աջակցությունը և փակեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցերը: Բացի այդ, ԱՄՆ-ին անհրաժեշտ է Մոսկվայի օգնությունը` Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հրաժարականն ապահովելու համար», - ասում է քաղաքագետը:
Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները դիմում են Ռուսաստանի օգնությանը` Իրանի և Սիրիայի հարցով, չնայած Ուկրաինայում տիրող հակամարտությանը: