Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Կազանում. դեսպան
ԱշխարհՌուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպում կարող է տեղի ունենալ մինչեւ նոյեմբերի վերջը Կազանում' Բարձր կարգի համագործակցության խորհրդի շրջանակում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
«ՌԴ եւ Թուրքիայի ղեկավարների ծրագրված բանակցությունների թեմաներից մեկը կլինի «Թուրքական հոսք» գազատարը», -ասել է նա:
Թուրք դեսպանը չի բացառել, որ «հնարավոր է»' ինչ որ այլ առիթ լինի երկու առաջնորդների՝ ավելի վաղ հանդիպման համար: Նա դրա համար նշել է Անթալիայում «Մեծ ութնյակի» նախատեսված գագաթաժողովը կամ հնարավոր հանդիպում ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում եւ ընդգծել, որ ներկա դրությամբ որեւէ ծրագրված աշխատանք չի անցկացվում:
Դեսպանի խոսքով' երկու առաջնորդները «բավականին հաճախ զրուցում են տարբեր ձեւաչափերում եւ մեծ նշանակություն են տալիս դրան երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»: