Միխայել Շումախերի վիճակը բարելավվել է
Սպորտ«Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում բարելավվել է. տեղեկացնում է Bild-ը:
«Որոշակի դրական տեղաշարժ կա, որն էլ հույս է տալիս, որ Միխայելը կառողջանա»,-նշել է Շումախերի կինը՝ Սաբինա Կեմը:
Հիշեցնենք, որ 2013 թ-ի դեկտեմբերին Շումախերը ֆրանսիական Ալպերում ընկել էլ դահուկներից և գլխին հարված ստացել: Մարզիկը երկար ժամանակ մնացել է կոմայի մեջ:
Գերմանացի ավտոարշավորդը կարողացել է դուրս գալ կոմայից, ավելի ուշ Շումախերի ընտանիքը որոշել է Միխայելի բուժումը շարունակել տանը: