Թուրքիայում ոստիկանության բաժանմունքի առջև երկու տոննա պայթուցիկ են պայթեցրել
ԱշխարհԹուրքիայի արևելքում՝ Ագրա գավառի Բայազետ քաղաքում, ոստիկանության բաժանմունքի առջև անհայտ անձինք պայթեցրել են տրակտորը, որում մոտ երկու տոննա պայթուցիկ է եղել: Ահաբեկչության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 24-ը` վիրավորվել:
Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան: Վիրավոր զինծառայողներին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են մոտակա քաղաքների և գյուղերի հիվանդանոցներ:
Ինչպես հաղորդում է Anadolu Ajansi պորտալը, ահաբեկչական հարձակման մեջ ներգրավված է «Քուրդստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպությունը, որը պայքարում է Թուրքիայում` քրդերի քաղաքական իրավունքների և երկրի կազմում քրդական իքնավարության ստեղծման համար: