Արմեն Աշոտյանը վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է վիրահայերի կրթության հետ կապված հարցեր
ԲլոգոսֆերաԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վրաստան կատարած անձնական այցը բավականին արդյունավետ էր։
Բացի Ջավախքում ունեցած հանդիպումներից և միջոցառումներից Թբիլիսիում շատ օգտակար ոչ ֆորմալ քննարկումներ ունեցա Վրաստանի իմ գործընկերոջ հետ հայ-վրացական համագործակցության մասին և մեր հայրենակիցների կրթական հիմնախնդիրների շուրջ։
Հույս ունեմ, որ մոտ ապագայում վիրահայության մի շարք կրթական հարցեր կկարգավորվեն, իսկ մեր երկու երկրների միջև կիրականացվեն կրթական նոր նախագծեր»։