«Ֆիորենտինա»-«Բարսելոնա»` 2:1 (տեսանյութ)
ՍպորտInternational Champions Cup-2015 մրցաշարի շրջանակներում կատալոնյան «Բարսելոնան» 1:2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»:
Մեկնարկից 4 րոպե անց Ֆեդերիկո Բերնարդեսկին իտալական ակումբին հաշվի մեջ առաջ մղեց: Ֆուտբոլիստը 12-րդ րոպեին հեղինակեց նաև իր երկրորդ գոլը:
Կատալոնյան ակումբին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը` 17-րդ րոպեին Իվան Ռակիտիչի փոխանցումից հետո գոլ հեղինակեց Լուիս Սուարեսը:
Սա «կապտանռնագույնների» երրորդ պարտությունն էր մրցաշարում: Ավելի վաղ Էնրիկեի թիմը պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (1:3) և «Չելսիին» (2:2, 2:4 11մ.):