Հանրապետությունում անցած 3 օրում արձանագրվել է 33 ՃՏՊ
ԻրավունքՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 33 պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել, 45-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 31-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը: Բացահայտվել է գողության 12, խարդախության 7, ապօրինի ծառահատման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և յուրացման 3-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական, խարդախության և յուրացման 1-ական դեպք: