«Ժողովուրդ». Արգամ Աբրահամյանը փորձում է ընդօրինակել աներոջը՝ Ծառուկյանին
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին' Արգամ Աբրահամյանը, որը մի քանի ամիս առաջ դարձավ Արտաշատի քաղաքապետ, թերթի տեղեկություններով՝ արտաշատցիներին տրամադրել է միկրոավտոբուս, որով նրանք անվճար կարող են հասնել Երևան՝ Հարավ-Արևմտյան թաղամաս:
Կարծիքներ կան, որ Արգամ Աբրահամյանն այսպիսով փորձում է ընդօրինակել իր աներոջը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ֆինանսավորում է Աբովյան-Երևան անվճար երթուղին:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ փորձեց զրուցել Արգամ Աբրահամյանի հետ, սակայն ապարդյուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում