«Ժողովուրդ». Տիգրան Առաքելյանի քրեական գործը փորձ է արվում կապել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարության հետ
Հայկական Մամուլ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում շորթման մեղադրանքով քննվող քրեական գործը փորձ է արվում կապել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարության հետ:
Այս օրերին ձգտում են նման բովանդակությամբ ցուցմունքներ կորզել ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանից, որը շորթման մեղադրանքով կալանավորված է: Գրե՞լ է արդյոք Տիգրանը, որ ինքը գործել է ՀԱԿ ղեկավարության ցուցումով, թե՞ ոչ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, Տիգրանի ընտանիքի անդամներից և ԱԱԾ-ից ևս հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը:
Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Առաքելյանը մեղադրվում է ՀՀԿ-ականներ որոշ պատգամավորների ինտիմ տեսագրությունները ձեռք բերելու և դրանցում պատկերված անձանցից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից ճշտել' Տիգրանի կողմից ՀԱԿ-ի դեմ ցուցմունք տալու մասին լուրերը, սակայն Խաչատրյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի»:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում: