Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միգրանտներին կվերադարձնեն ելման երկիր
ԱշխարհՄեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համատեղ կաշխատեն այն պլանի իրականացման վրա, որը նախատեսում է միգրանտների վերադարձում նրանց ելման երկիր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Ֆիլիպ Համոնդը՝ ամփոփելով COBRA հակաճգնաժամային արտակարգ կոմիտեի նիստի արդյունքները:
«Մենք Ֆրանսիայի իշխանությունների հետ շատ սերտորեն համագործակցում ենք այն համատեղ պլանի իրականացման ուղղությամբ, որը նախատեսում է անօրինական միգրանտների վերադարձում ելման երկիր, որոնք ձգտում են հասնել Մեծ Բրիտանիա և նրանց, ովքեր գտնվում են Կալեում»,- նշել է նա:
Անցած շաբաթ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից ժամանած միգրանտները մի քանի զանգվածային փորձեր են արել Ֆրանսիայից Լա Մանշի տակի թունելով ճեղքել-անցնելու Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: