Քուրդ զինյալների գործի դրած ռումբը ոստիկանի է վիրավորել
ԹուրքիաԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ոստիկանության դեմ հերթական հարձակումն է գործել Մարդինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ֆըրաթ թաղամասի Ահմեդ Քայա կամուրջի մոտ տեղակայված ռումբը հեռակառավարվող սարքի միջոցով պայթեցվել է այն ժամանակ, երբ այդ հատվածով անցնելիս է եղել ոստիկանական մեքենան: Կատարվածի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում: