Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռներից մեկում ռումբի առկայության մասին գրություն է հայտնաբերվել
ԱշխարհՍտամբուլի օդանավակայանում Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի թռիչքը չեղյալ է համարվել: Պատճառն այն էր, որ օդանավակայանի աշխատակիցներն ուղևորներից մեկի նստարանի տակ հայտնաբերել են մի գրություն` օդանավում ռումբի առկայության մասին:
Հայտնի է, որ օդանավակայանի աշխատակիցներն այդ մասին անմիջապես հաղորդել են ոստիկանությանը. փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինքնաթիռն ուղարկվել է անվտանգ տարածք, որտեղ ստուգում է իրականացվում:
Թուրքական ավիաուղիներին պատկանող օդանավերը վերջին շրջանում տարբեր ահաբեկչական սպառնալիքների թիրախ են դառնում: Ոստիկանության աշխատակիցները պնդում են, որ այդ ամենը պայմանավորված է ԻԼԻՊ-ի գործողություններով, որը փորձում է հրահրել անկարգությունները երկրում: