Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
Դիվանագիտական առաքելություններՕգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին' վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին' Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: