Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
ԻրանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն Իրանի առաջնորդին տեղեկություններ է հաղորդել «Իսլամական պետության» և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների մասին: Նա ընդգծել է, որ Սիրիայում և Իրաքում առկա անկայուն իրավիճակը բացասաբար կարող է ազդել նաև հարևան երկրների վրա:
Իրանի նախագահը խորին ցավակցություն է հայտնել Թուրքիայում ահաբեկչական գործողությունների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Թեպետ երկու երկրի առաջնորդները տարածաձնություններ են ունեցել Սիրիայի հետագա ճակատագրի հարցում, այդուհանդերձ նրանք ընդգծել են, որ մեծ կարևորություն են տալիս թուրք-իրանական հարաբերություններին: