Կոբզոնը, Դեպարդյեն և Լեպսը նույն ցանկում. Ուկրաինան ստեղծել է ռուս մտավորականների «սեւ ցուցակ»
ԱշխարհՈւկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է ՌԴ այն մշակութային գործիչների սև ցուցակը, ովքեր կարող են վտանգ հանդիսանալ Ուկրաինայի ազգային անվտանգության համար: Նրանց մուտքն այսուհետ Ուկրաինա կարգելվի:
Ցանկում ընդգրկված է 14 անուն' Օլեգ Գազմանով, Իոսիֆ Կոբզոն, Միխայիլ Բոյարսկի, Գրիգորի Լեպս, Սերգեյ Բեզրուկով, Ժերար Դեպարդիե եւ այլն:
Մշակույթի նախարարությունն արդեն տրամադրել է ցանկը երկրի ազգային անվտանգության մարմիններին: