«Նմանատիպ մի սպանություն էլ է լինելու». դեպքից առաջ Անի Մաջնունյանի մոտ է գտնվել Գաբրիել Փանյանի ուղարկած աղջիկը. armlur.am
ԱՐԽԻՎՈրպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանությունը, կարծես, բացահայտված է համարվում: Պաշտոնական հայտարարության համաձայն, պարզվել են սպանության հանգամանքները, հայտնի են դարձել մի շարք մանրամասներ: Սպանության մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է Մուշեղ Մխիթարյանը, կամ, ինչպես շատերն են ասում, Մխիթար Մուշեղյանը: Այդուհանդերձ, շատ հարցեր դեռևս չեն ստացել իրենց պատասխանները: Ավելին, յուրաքանչյուր նոր հանգամանքի ի հայտ գալուն պես առաջ են գալիս նորանոր հարցեր:
Armlur.am-ը ստեղծված իրավիճակի և մինչ այժմ ձեռք բերված փաստերի և եղած վարկածների մասին խոսեց մոգ, «6-րդ զգայարան» հաղորդաշարում Անի Մաջնունյանի գործընկեր, նրա նախկին կողակից Գաբրիել Փանյանի հետ: Վերջինս, պարզվեց, ոչ միայն տիրապետում է դեռևս չհրապարակված որոշ մանրամասների, այլև կատարվածի շուրջ ունի սեփական դիրքորոշում:
-Պարոն Փանյա՛ն, հավատո՞ւմ եք սպանության բացահայտման վարկածին:
-Այո՛: Գործը բացահայտված է: Երևի թե դա հենց նրա շահերից է բխում: Ավելի լավ է՝ նա փակի տակ լինի: Հակառակ դեպքում ես նրան կհասնեմ, այդ ժամանակ Դուք հաստատ սերիական հանցագործություն կունենաք (ծիծաղում է)… Մինչդեռ, ես կարծում եմ, որ սա Մուշեղը անել չէր կարող: Նման կերպ սպանելու համար պետք է պրոֆեսիոնալ լինել, լավ պատրաստված:
-Ձեր խոսքերի մեջ, կարծես, հակասություն կա: Դուք ասում եք, որ գործը պետք է բացահայտված համարել, միևնույն ժամանակ նկատում եք, որ նման ոճրագործության համար պետք է լավ պատրաստված լինել, իսկ Մուշեղը, կարծես, այնքան էլ լավ պատրաստվածի տպավորություն չէր թողնում:
-Հիշեք մի բան՝ սա հաստատ երկար չի ապրելու: Նա կա՛մ բանտախցում կկախի ինքն իրեն, կա՛մ ապուրով կթունավորվի: Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է այլ գուշակ: Բայց մի բան հիշեք, Անիի հետևից գնացող մարդը արտաքին տվյալներով կհապատասխանի նրան: Նա կլինի կարճահասակ և հենց ա՛յս բնագավառից: Եթե դա լինի, ուրմեն՝ մենք բռնել ենք ոչ այն մարդուն:
Ամբողջական հոդվածն` այստեղ: