Պակիստանը կարտաքսի Ադրբեջանի քաղաքացի մարմնավաճառներին
ԱշխարհՊակիստանի իրավապահ մարմինները «անբարոյական վարքի» համար օգոստոսի 15-ին երկրից կարտաքսեն Ադրբեջանի 8 եւ Ուզբեկստանի 2 քաղաքացիների:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով պակիստանյան ԶԼՄ-ները, օգոստոսի 14-ին հայտնել է Պակիստանի ներքին գործերի նախարար Չաունդրի Նիսարը:
Նրա խոսքով' նրանցից երկու մարմնավաճառ կանայք տարբեր գործերով որոնվում են Ադրբեջանի կառավարության կողմից:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' մինչ այժմ մեծ թվով Ադրբեջանի քաղաքացի մարմնավաճառներ են արտաքսվել Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից եւ Ռուսաստանից: