Չինաստանում քիմիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել
ԱշխարհՉինաստանի արևելքի Շանդուն նահանգի Ցիբոյի շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել քիմիական նյութերի արտադրության գործարանում: Russia Today-ը հայտնում է, որ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել:
People's Daily-ն նույնի առիթով հայտնում է, որ գործարանը բնակելի շրջանից 1 կմ է հեռու: Պայթյունի հետևանքով ջարդուփշուր են եղել բնակելի շենքերի ապակիները:
Առայժմ զոհերի և ավերածությունների մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն տեղի իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը:
Միևնույն ժամանակ այսօր հայտնի էր դարձել, որ Տյանձինի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի: