Հարավային եւ Հյուսիսային Կորեաները շարունակել են սահմանին տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները
ԱշխարհՀյուսիսկորեացի եւ հարավկորեացի զինվորականնեի միջեւ բանակցությունները մի քանի ժամվա ընդմիջումից հետո վերսկսվել են կիրակի՝ երկու երկրների սահմանին գտնվող Պհանմուչժոմ բնակավայրում։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ընդմիջումն անհրաժեշտ էր նախորդ ողջ գիշեր տեւած բանակցություննեի արդյունքում կողմերի ձեւավորած դիրքորոշումների հստակեցման համար։
Հարավկորեացի պաշտոնատար անձանց վկայություններով, չնայած բանակցություններին, Հյուսիսային Կորեայի բանակը շարունակում է ապառազմականացված տարածքում հրետանային զորքերի ներկայության ավելացումը։ Բացի այդ, հյուսիսկորեական սուզանավերի զգալի քանակություն լքել են ռազմակայանները։