Հիմնադիր խորհրդարանը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան»-ի կոչն ուղղված քաղաքական ուժերին
ԱՐԽԻՎՀիմնադիր խորհրդարանը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կոչն ուղղված քաղաքական ուժերին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում ասվու, է
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:
Այս համատեքստում ողջունելի է նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձեւավորել Ժողովրդական վստահության կառավարություն:
Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Միեւնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի մոբիլիզացիան կարող է տեղի ունենալ քաղաքացիական ակտիվությանը զուգահեռաբար՝ ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, որին էլ արդեն
ձեռնամուխ է եղել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
Ակնկալում ենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը լրացուցիչ ազդակ կդառնա այդ ուժերի համախմբման համար, եւ մենք կարճ ժամանակ անց մեր ժողովրդին կներկայանանք միասնական ճակատով եւ նրա գործնական ծրագրով»: