Իշխանության երիտթևը փորձում է կանխել արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար ներիշխանական պայքարը գնալով ավելի բուռն երանգներ է ստանում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Եթե վարչապետի թիմին հաջողվի այդ առանցքային պաշտոնում իրենց թեկնածուին նշանակել, ապա դա կլինի շատ կարևոր ձեռքբերում` ներիշխանական ապագա պայքարին ընդառաջ:
Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ իշխանության, այսպես կոչված, երիտթևն էլ փորձում է ամեն կերպ կանխել Հովհաննիսյանի նշանակումը: Արդյունքում, լրատվական դաշտը ողողվել է այս պաշտոնում հնարավոր նշանակումների վերաբերյալ ներքին տեղեկությունների արտահոսքերով:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ եթե վարչապետի թիմը կոնկրետ թեկնածու ունի և դրա համար է պայքարում, ապա երիտթևի համար հաղթանակը Արփինե Հովհաննիսյանի նշանակումը թույլ չտալն է, քանի որ մնացած բոլոր հնարավոր թեկնածուները փաստացի երիտթևի ներկայացուցիչներ են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: