Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսից վռնդել Է Univision հեռուստաալիքի լրագրողին
ԱշխարհԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում Է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դարձել Է նոր սկանդալի ֆիգուրանտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին ԱՄՆ-ի Դուբյուք քաղաքում (Այովայի նահանգ) նա իր կազմակերպած մամուլի ասուլիսից վռնդել Է Univision իսպանալեզու հեռուստաալիքի լրագրողին, հեռուստաալիք, որն ավելի վաղ դադարեցրել Էր համագործակցել նրա հետ:
Հանրաճանաչ առավոտյան հեռուստաշուի հաղորդավար Խորխե Ռամոսը համառորեն փորձել Է Թրամփին հարց տալ անօրինական գաղթյալների՝ ԱՄՆ-ի տարածքում ծնված երեխաներին քաղաքացիության տրամադրումը դադարեցնելու՝ միլիարդատիրոջ կողմից ավելի վաղ հնչեցրած պլանների վերաբերյալ: Ի պատասխան գործարարը նրան առաջարկել Է նստել իր տեղում եւ սպասել՝ երբ իրեն կառաջարկեն հարց տալ:
«Ձեզ խոսք չեն տվել: Վերադարձեք Univision,- ասել Է Թրամփը: Ավելի ուշ նա պահապան խմբի աշխատողին խնդրել Է դահլիճից դուրս հանել լրագրողին, որը շարունակում Էր հարցեր տալ:
Մամուլի ասուլիսի ավարտին Թրամփն, այնուամենայնիվ, Ռամոսին թույլատրել Է վերադառնալ ու հարց տալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: