Ոստիկանությունն ապօրինի շրջանառությունից առգրավել է 5,4 գրամ թմրամիջոց
Հայաստան«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում օգոստոսի 26-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3419 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5,4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և հոգեմետ 22 դեղահաբ: